211652_close_icon
views-count990 դիտում article-date 16:15 03-03-2014

Ապաստան ստանալու խնդրանքով ՌԴ֊ին մոտ 143 հազար ուկրաինացի է դիմել

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ապաստան ստանալու խնդրանքով Ռուսաստանի դաշնությանը մոտ 143 հազար ուկրաինացի է դիմել։ Այս մասին հայտնում է Interfax֊ը՝ հղում անելով Ռուսաստանի սահմանային ծառայությանը։ Նշվում է, որ երկու ամսվա ընթացքում Ռուսաստան մոտ 675 հազար Ուկրաինայի քաղաքացի է մեկնել։ Հաղորդած տվյալների համաձայն, մարդիկ հիմնականում ժամանակավոր կացության իրավունք են խնդրել։ Շատերը հայտարարել են, որ սահմանային անցակետում նրանք հետապնդումների և վրեժի սպառնալիքների են ենթարկվել։

Նմանատիպ նյութեր