211652_close_icon
views-count58917 դիտում article-date 13:09 07-05-2017

Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մոտ. 27–ամյա վարորդը Nissan-ով բախվել է գովազդային վահանակի սյանը. 5 վիրավորներից 3-ը օտարերկրացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 27-ամյա Գարեգին Գոգջյանը Թբիլիսյան խճուղու թիվ 43 շենքի դիմաց՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մոտ, իր վարած Nissan մակնիշի 35 DT 292 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե ցանկապատներին և այն կոտրելով՝ բախվել գովազդային վահանակի սյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Գոգջյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 27-ամյա Մարգարիտա Սարկիսովան և Ֆիլիպինների քաղաքացիներ, 32-ամյա Ադելինե Մենդոզան, 32-ամյա Ջոան Էսպեռռագոն, 35-ամյա Լոուրդես Կրիստեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հաասել «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան Ա. Թևոսյանի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր