Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել առևտրի սահմանափակումների վերացման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը մտադիր է քննարկել փոխադարձ առևտրային սահմանափակումների վերացման հարցը: Այս մասին հաղորդում է РИА новости-ն:
Նախքան Սոչի մեկնելը, Էրդողանը լրագրողներին ասել է, որ ամենամեծ արգելքներն առևտրային սահմանափակումներն են:
«Մենք ջանում ենք դրանք վերացնել, այդ հարցով է զբաղվում մեր կառավարությունը: Ես ևս մեկ անգամ կասեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այդ գործընթացը պետք է արագացնել: Այն չպետք է բյուրոկրատիայի զոհ դառնա», - նշել է թուրք առաջնորդը: