1914 դիտում
20:22 17-07-2020
ԵԱՏՄ-ում առայժմ չի հաջողվում ազտ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների. Ռոման Գոլովչենկո
Եվրասիական տնտեսական միությունում դեռևս չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում, գրում է [url=https://www.belta.by/economics/view/golovchenko-v-eaes-poka-ne-udaetsja-reshit-voprosy-svobodnoj-torgovli-bez-izjjatij-i-ogranichenij-398936-2020/?fbclid=IwAR3XAJpGPQCaBfh-GLCSaCfdRXw2hwO8D6Py6ClOTJe7YJbzXPET5QTX4E8]belta.by[/url]-ն։
«Հաստատված պրակտիկայի համապատասխան՝ մեր աշխատանքը կսկսվի միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերի քննարկմամբ։ Ցավոք, առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների»,- նշել է Ռոման Գոլովչենկոն։
Նրա խոսքով՝ ուշադրության են արժանի նաև կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման վերաբերյալ հարցերը, ըստ այդմ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացվել է բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի համալիր ծրագիր։
COVID-19 համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Մինսկում միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունեցել առկա ձևաչափով։ Օրակարգը ներառել է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
2647 դիտում
09:13 23-03-2022
ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
2656 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2512 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2842 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար