Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել
7 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը վիրավորվել Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ազազում, որը գտնվում է Հալեպից 35 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ըստ տեղեկությունների՝ պայթել է մեքենա, որի մեջ տեղադրված է եղել ռումբ: