211652_close_icon

Սյունիքի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն

views-count2849 դիտում article-date 11:33 03-05-2017
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի` Աճանան, Սյունիք գյուղերի, Նորաշենիկի մայրուղու, Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Կապանի լեռնահարստացման կոմբինատի, Էլեկտրական ցանցի, Ավտոնորոգման գործարանի և թիվ 20666 Զինվորական մասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր