2894 դիտում
09:52 03-05-2017
«Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաև պաշտոնական հաղորդագրություն եղավ:
Ու քանի որ մասոնների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Վազգեն Մանուկյանին. «Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»:
Իսկ թե ինչո՞ւ մասոնները հենց իր հետ են ցանկացել հանդիպել, Մանուկյանն ասել է. «Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք»: Միաժամանակ նա նորմալ է համարել Հայաստանում մասոնական մասնաճյուղ բացելը. «Եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն»: Իսկ ահա ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե մասոնները Հայաստանում գործում են Սերժ Սարգսյանի թույլատրությամբ և գիտությամբ միայն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
13:10 27-04-2017
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Աբբասին
8941 դիտում
10:28 25-10-2017
Երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը անդամակցել է մասոնական կազմակերպությանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1261 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»