Ուկրաինան, Կանադան և Մեծ Բրիտանիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի վրայով
«Բաց երկնքի մասին» միջազգային պայմանագրի շրջանակներում Կանադայի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի տեսուչները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի վրայով։ Այս մասին հայտնել է ՌԴ Միջուկային վտանգի նվազեցման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, փոխանցում է Ria Novosti-ն։
Թռիչքը ծրագրված է մայիսի 2-ից մինչև մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Այն կկատարվի կանադական C130-J ինքնաթիռով, որը օդ կբարձրանա «Կուբինկա» ավիաբազայից։
Երթուղին համաձայնեցված է, իսկ ինքնաթիռում գտնվող ռուս մասնագետները, համաձայն կանոնադրության, կհետևեն, որպեզի չթույլատրելի սարքեր չօգտագործվեն և խստորեն վերահսկվի երթուղին։