ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան դիտորդական թռիչք կկատարեն Ռուսաստանի վրայով
Ամերիկյան ու բրիտանական ավիատեսուչները դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի տարածքի վրայով: Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, հայտնում է gazeta.ru-ն:
«Հոկտեմբերի 5-10-ը Բաց երկնքի միջազգային պայմանագրի իրագործման շրջանակներում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ առաքելությունը դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի Դաշնության տարածքի վրայով:
Թռիչքները կկատարվեն ամերիկյան OC-135B ինքնաթիռով՝ Նովոսիբիրսկի օդակայանից»,-նշված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ: