3560 դիտում
16:31 01-05-2017
Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Ուկրաինայում
Ավարտվեց ջրացատկի Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը, 10 մ անհատական աշտարակացատկ ձեւում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայ ջրացատկորդը զիջել է միայն Ուկրաինան ներկայացնող մարզիկին։ Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքով ուկրաինացի ջրացատկորդը բավականին ուժեղ էր եւ մեծ առավելություն ուներ Հարությունյանի նկատմամբ.
«Անկեղծ ասած այնքան էլ գոհ չեմ Վլադիմիրի արդյունքից։ Ես ավելին էի ակնկալում։ Վլադիմիրը երեք ցատկից հետո հաղթում էր, սակայն չորրորդը վրիպեց։ Ուկրաինացին իր վերջին երեք ցատկերն ավելի լավ կատարեց եւ առաջ անցավ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հրաչյա Չանդիրյանը։
Մարզիչը նշեց, որ Ազատ Հարությունյանը հանդես չի եկել այս մրցաձեւում, քանի որ ուսի վնասվածք ուներ։
Հարությունյան եղբայրները մայիսի վերջին Մադրիդում կմասնակցեն Գրան Պրիի։
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
17:01 22-07-2019
ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39
1657 դիտում
17:06 21-09-2014
«Մեծ Սաղավարտ 2014». Լևոն Արոնյանը 2-րդ տեղն է զբաղեցրել
1096 դիտում
17:07 05-06-2015
Ամստերդամն առաջին տեղն է զբաղեցրել էքստազիի և մարիխուանայի օգտագործման մակարդակով
Այս բաժնից
2569 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2911 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն