Թոնի Բլեերը կարող է իրաքյան պատերազմի համար կանգնել դատարանի առաջ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին՝ 2003 թվականին Իրաքում պատերազմին մասնակցություն ունենալու հետաքննության շրջանակներում:
Ինչպես գրում է The Guardian թորթը, հենց Բլեերի խոսքով՝ այդ պատերազմը հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմավորման պատճառը:
Բլեերի դեմ հետաքննության նախաձեռնության հեղինակները բրիտանացի պատգամավորներն են, որոնց մեջ են և լեյբորիստներ, և շոտլանդացի աղգայնականներ:
Իրաք ամերիկյան ուժերի ներխուժման և այդ գործողություններում նրա դաշնակիցների, այդ թվում՝ Թոնի Բլեերի մասնակցության մասին զեկույցը հրապարակվելու է հուլիսի 6-ին, ինչից հետո էլ պատգամավորները փորձելու են պատասխանատվության ներքաշեն Բլեերին:
Խորհրդարանական Ալեքս Սալմոնդի խոսքով՝ պատճառն այն է, որ այդ ժամանակ սպանվեց 179 բրիտանացի զինվոր, իսկ, ընդհանրապես, այդ պատերազմում զոհվեց 150 հազար մարդ: