Կենսաբանները հայտարարել են, որ սթրեսն է շնաձկանը հարկադրում հարձակվել մարդկանց վրա
ԱՄՆ Հավայան համալսարանի գիտնականները պարզել են մարդկանց վրա շնաձկների հարձակվելու պատճառը:
Ինչպես տեղեկացնում է «argumenti.ru»-ն, աշխարհում տարեցտարի հաճախակիանում են մարդկանց վրա շնաձկների հարձակումների դեպքերը: Գիտնականները որոշել են ուսումնասիրել նման ագրեսիվ պահվածքի պատճառները:
Կենսաբանները հայտարարել են, որ սթրեսը շնաձկանը հարկադրում է հարձակվել մարդկանց վրա: Այդպիսով գիշատիչները պաշտպանում են իրենց տարածքը: Վերջին 10 տարում ԱՄՆ-ում գրանցվել է մարդկանց վրա շնաձկների հարձակման 409 դեպք: Դրանք հիմնականում տեղի են ունեցել Հավայան կղզիներում ու Ֆլորիդայում: Այդ վայրերը շնաձկներին գրավում են զբոսաշրջիկների մշտական հոսքի պատճառով: Զբոսաշրջիկների թիվն այստեղ աճում է եռակի, ինչն էլ սթրես է առաջացնում շնաձկների մոտ:
Դիտարկման ընթացքում հաստատվել է, որ ԱՄՆ-ն առաջին տեղում է շնաձկների հարձակումներից զոհերի ու տուժածների թվով: