1067 դիտում
20:08 21-10-2014
Հայաստանի Հանրապետությունում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ
Արձագանքելով զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, թե մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր, հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները պարզել են այն անձի տվյալները, ով ենթադրաբար խոզերը մորթել և հանձնել է քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին: Տվյալ անձի, բնակիչների, համայնքը սպասարկող անասնաբույժի և այլ անձանց հետ հանդիպման և ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել. ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում և հարակից համայնքներում կենդանիների անկման դեպքեր և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս չի շուկայահանվել:
Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայում է խոզերի աֆրիկական ժանտախտը: Հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին պահպանել լրագրողական էթիկան, նախքան հրապարակումը բարեխղճորեն ուսումնասիրել փաստերը, առավել զգուշությամբ օգտագործել հիվանդությունների անվանումները և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Հիշեցնում ենք, որ ապատեղեկատվության տարածումը կարող է առաջացնել օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:
Ընտանի կենդանիների հիվանդությունների հետ կապված տեղեկատվություն ունենալու դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Ծառայության «թեժ գծով»՝ (010) 20 60 40:
Նմանատիպ նյութեր
3241 դիտում
13:51 15-09-2021
Հայաստանը ներմուծման սահմանափակում է մտցրել. մի շարք երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկական ժանտախտ
3621 դիտում
19:10 28-07-2021
ՍԱՊԾ-ն վերացրել է Ռուսաստանի Դաշնությունից խոզերի, խոզի մսի և մսամթերքի ներմուծման սահմանափակումները
9505 դիտում
20:00 29-04-2017
Կենսաբանները պարզել են, թե ինչու ժանտախտը դեռ չի անհետացել
Այս բաժնից
796 դիտում
22:46 14-11-2024
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարարին
868 դիտում
22:03 14-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
802 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը