9927 դիտում
22:05 26-04-2017
Բաքվում շարունակվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի փակ դատավարությունը
Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանում նիստ է հրավիրվել Ադրբեջանում կալանավորված, ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով, հայտնում է ադրբեջանական [url=https://haqqin.az/news/98432]haqqin.az [/url]-ը:
Նիստն անցկացվել է փակ ռեժիմով: Դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը, ինչից հետո ելույթ է ունեցել Մարատ Ուելդանովը, որը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Նիստի ընթացքում հարցաքննվել է 5 վկա:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/05/1063598/]Հիշեցնենք[/url], որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով:
Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են:
Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Նմանատիպ նյութեր
22362 դիտում
22:24 28-04-2017
Ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
9401 դիտում
21:13 13-04-2017
Բաքվում սկսվում է Մարատ Ուելդանովի դատավարությունը
Այս բաժնից
571 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
463 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
691 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am