211652_close_icon
views-count3026 դիտում article-date 15:40 26-04-2017

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, համաձայն քրեական գործով ձեռք բերված նյութերի, 27.09.2016թ.-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի 28 հասցեում գործող Վոյս կարաոկե ակումբի այցելուներ Գևորգ Թ.-ն և Էդգար Ա.-ն ակումբում վիճաբանել են միմյանց հետ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Բացի այդ, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ տվել և բռնություն գործադրել միմյանց նկատմամբ: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունները շարունակվել են նաև դրսում, որտեղ վիճաբանությանը միջամտել են ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս վիճաբանությանը մասնակցած անձանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Այսպիսով, Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր