Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց օրինախախտ ու խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, ինչի արդյունքում Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխվում օրինախախտ այն վարորդների ավտոմեքենաները, ովքեր գտնվել են ոչ սթափ, իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, դիմապակին եղել է թաղանթապատ և այլ խախտումներ են կատարել ավտոմեքենան վարելիս:
Բոլոր օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 100 հազարից մինչև 300 հազար դրամի չափով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի