Իրանական կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերին
Իրանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» դիքերին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբին:
«Մենք ունենք ապացույցներ, որ Իրանն իսկապես վերջին օրերին իր F-4 Phantom կործանիչներով հարվցածներ է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին»,-ասել է Քորբին:
Հիշեցնենք, որ վերջերս Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Իրանի գերագույն հոգևոր առաջորդ այաթոլահ Ալի Խամենեիին, որում խնդրում էր աջակցել իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում: