211652_close_icon
views-count5350 դիտում article-date 11:36 25-04-2017

Հյուսիսային Կորեան անցկացրել է իր պատմության մեջ ամենախոշոր հրետանային զորավարժությունները

Հյուսիսային Կորեան Վոնսան շրջանում անցկացրել է իր պատմության մեջ ամենախոշոր հրետանային զորավարժանքները։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի կառավարության իր աղբյուրին։ Գործակալությունն ընդգծում է, որ այդկերպ է Փհենյանը նշել բանակի հիմնադրման 85-ամյակը։ Ենթադրվում է, որ զորավարժանքներին ներկա է գտնվել նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Նշենք, որ ավելի վաղ հյուսիսկորեական իշխանությունները Ավստրալիային սպառնացել էին միջուկային հարվածով՝ «կուրորեն հանդուրժելու համար»։ Դրանից հետո Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը պատասխանել էր Փհենյանին՝ ասելով, որ քաղցած ժողովրդին օգնելու փոխարեն այդ երկիրը զբաղված է այս ու այն երկրին սպառնալիքներ ուղարկելով։

Նմանատիպ նյութեր