8289 դիտում
18:19 23-04-2017
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Բալթյան երկրներում տեղի են ունենալու հիշատակի միջոցառումներ
Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալներ Մայր տաճարում ապրիլի 23-ին, ժ. 18:00-ին Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`պատարագի ընթացքում ելույթ կունենա Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես կգա աղոթքով, կհնչեն հայկական հոգևոր երգեր։
Նույն օրը Կաունասի Սբ Պետրոս և Սբ Պողոս Առաքյալներ Մայր տաճարում և Կաունասի արքեպիսկոպոսարանի տարածքում կբացվի հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտոցուցահանդես՝ շուրջ մեկ ամիս տևողությամբ։
Ապրիլի 24-ին ժ. 16:00-ին Վիլնյուսում՝ «Լիտվայի Ցեղասպանության զոհերի» հուշարձանի մոտ Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմի, հայ համայնքի և Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Միջոցառման նախաձեռնողներն են Լիտվայի հայերի միությունը և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնը:
Ապրիլի 26-ին Էստոնիայի Տալլին քաղաքում ժ. 18:00-ին տեղի կունենա ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական Ֆիլմի ցուցադրությունը, որին հրավիրված են Էստոնիայի կառավարության ներկայացուցիչներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագետներ, Էստոնիայի հասարակական-քաղաքական գործիչներ:
Միջոցառումը կազմակերպվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության և Էստոնիայի Հայկական Ազգային Միության կողմից:
Նմանատիպ նյութեր
12247 դիտում
12:50 24-04-2017
Այդ օրն այնտեղ միշտ անձրև է գալիս. Վարդայի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ
5387 դիտում
11:23 25-04-2017
Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
1453 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1261 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին