211652_close_icon
views-count5330 դիտում article-date 11:23 25-04-2017

Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Instagram-ի իր [url=https://www.instagram.com/p/BTSj4MEjPrA/?taken-by=kourtneykardash]էջում [/url]գրառում է կատարել Քորթնի Քարդաշյանը։ Նա մեջբերել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի խոսքը. ««Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն բոլոր պատերազմները կռված են եւ հաղթուած, կառոյցները՝ փշրուած, գրականութիւնը՝ չէ կարդացուած, երաժշտութիւնը՝ չէ լսուած եւ աղօթքները՝ էլ չեն պատասխանուած։ Համարձակեցէ՛ք բնաջնջել Հայաստանը։ Տեսէ՛ք թէ կրնա՞ք։ Աքսորեցէ՛ք դէպի անապատները առանց հացի եւ ջուրի։ Այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները։ Յետոյ տեսէ՛ք, թէ անոնք արդեօք կրկին չեն խնդա, երգէ կամ աղօթէ։ Որովհետև երբ անոնց երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպէ, տեսէ՛ք, թէ անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծէ»։ Գրառման վերջում ռեալիթի շոուի հայ աստղը հավելել է #1915 #armeniangenocide #1915neveragain | #thepromise հեշթեգերը և կադրեր՝ Հայաստանում ու ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերթերից և հանրահավաքներից, ինչպես նաև հատվածներ՝ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմից:

Նմանատիպ նյութեր