3274 դիտում
13:25 21-04-2017
Ֆրանսիայի նախագահը անվտանգության խորհրդի նիստ է գումարել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անվտանգության խորհրդի նիստ է գումարել՝ քննարկելու համար Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում, առավոտյան իրականացված ահաբեկչության հետևանքները, ինչպես նաև վերանայել նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ անվտանգության միջոցառումները, հաղորդում է Ria Novosti-ն։
Հանդիպմանը ներկա են այդ երկրի վարչապետ Բերնար Կազնևը, ՆԳ նախարար Մատտիաս Ֆեկլը, պաշտպանության նախարար Ժան-Իվ- Լե Դրիանը, արդարադատության նախարար Ժան-Ժակ Յուրվոազը, հետախուզական ծառայությունների, ոստիկանության, ժանդարմերիայի և ռազմական գերատեսչության ղեկավարներ։
Ավելի վաղ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Անրի Բրանդեն հայտարարել էր, որ կիրակի՝ ընտրությունների օրը, անվտանգության միջոառումներին ներգրավված կլինի 50 հազար ոստիկան ու ժանդարմ։
Հիշեցնենք, որ երեկ ահաբեկչության հետևանքով 1 ոստիկան է զոհվել, 2-ը վիրավորվել են։ Հաջողվել է պատասխան կրակի արդյունքում ոչնչացնել 2 ահաբեկիչներից մեկին, մյուսը դիմել է փախուստի։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1860 դիտում
18:29 19-11-2019
Արցախի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
2672 դիտում
16:58 14-02-2020
Արցախի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
Այս բաժնից
787 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
763 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
751 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել