Լուիս Էնրիկե. «Բարսելոնան» ողջ է. «Յուվենտուսի» հետ կպայքարենք մինչև վերջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակից (3:2) հետո մեկնաբանել է թիմի խաղը:
«Կնշեի թիմի անթերի վերաբերմունքն այս խաղին: Մենք արժանի էինք հաղթանակին, թեպետ այն հեշտ չտրվեց:
Մենք դեռ ողջ ենք Սուպերկլասիկոյից և Չեմպիոնների լիգայից առաջ: Ես տեսել եմ, որ խաղացողները պատրաստ են ցանկացած իրավիճակի:
Այս հաղթանակը լավ խթան է «Յուվենտուսից» հետ խաղից առաջ: Մենք պայքարելու ենք մինչև վերջ:
Մենք պետք է բարելավենք մեր խաղի որոշ դետալներ, անհրաժեշտ է, որ տղաները վստահ լինեին իրենց ուժերին», ասել է Էնրիկեն: