Լուիս Էնրիկե. Միակ թիմը, որի հետ Չեմպիոնների Լիգայում չէի ցանկանա հանդիպել, «Բարսելոնան» է
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի» արգելքը հաղթահարելուց հետո (3:1; 2:0) հայտնել է, թե որ մրցակցին կգերադասեր հանդիպել քառորդ եզրափակիչում:
«Վիճակահանության ցանկացած արդյունքից գոհ կլինեմ: Միակ թիմը, որի հետ հանդիպումից ես կցանկանայի խուսափել, դա «Բարսելոնան»: Փառք Աստծո, մենք նրա հետ չենք հանդիպի:
Ուրախ եմ Գվարդիոլայի համար, որի «Բավարիան» նույնպես հաղթեց: Նա արժանի էր հաջողության, քանի որ նրա թիմերը երբեք չեն հանձնվում: Վստահ եմ, Գվարդիոլան «Յուվենտուսի» նկատմամբ «Բավարիայի» հաղթանակի հիմնական գործոնն է:
«Բավարիան» ու «Յուվեն» Չեմպիոնների լիգայի հաղթողի երկու հավակնորդ էին: Այժմ մեր մրցակիցներից մեկը պայքարից դուրս եկավ և դա շատ լավ է», ասել է Էնրիկեն: