Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կենտրոն վարչական շրջանում ամենամյա գարնանային ծառատունկի մեկնարկը տրվեց այսօր՝ ապրիլի 15-ին, Իսակովի պողոտայում։
Լայնածավալ ծառատունկի աշխատանքների իրականացմանը մասնակցեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը՝ աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցների հետ միասին:
Իսակովի պողոտայում ծառատունկի աշխատանքների ավարտից հետո Ա. Սադոյանը այցելեց բակեր, հանդիպեց բնակիչների հետ և մասնակացեց բակային ծառատունկին: Շրջայց-հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարը հետևեց նաև շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպմանը, ծանոթացավ առկա խնդիրներին:
Համաքաղաքային ծառատունկը և շաբաթօրյակը ևս մի լրացուցիչ և կարևոր խթան են՝ բնության հետ շփվելու, շրջակա միջավայրը մաքուր և կանաչապատ պահելու համար։
Շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Համաքաղաքային տոնին մասնակցում են ուսումնական հաստատությունները, տնտեսվարողներն ու սրտացավ բնակիչները։