Մոուրինյոն դժգոհել է թիմի հարձակվողներից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Անդերլեհտի» հետ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղի (1:1) արդյունքը:
«Մենք պետք է հաղթեինք: Ունեինք հնարավորություն, գնդակը վերահսկում էինք, սակայն չենք խփում ու դրանով վտանգի տակ դնում արդյունքը: Ազատ գոտիներ, լավ պահեր շատ կային, որոնք մենք չօգտագործեցինք գնդակի հետ անփույթ վարվելու, և մրցակցի տուգանային հրապարակում սխալ որոշումների պատճառով:
Պետք էր ավելի լուրջ խաղալ: Որոշ խաղացողներ, որոնք պետք է վճռեին հանդիպման ելքը, չարեցին դա: Ռեշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչը, Մարսյալը: Նրանք բոլորն էլ նույնկերպ խաղացին:
Իսկ պաշտպանները` ընդհակառակը, լավ խաղացինք: Մենք լուրջ աշխատանք տարանք, սակայն հարձակման գծի խաղացողները արդյունք չտվեցին», ասել է Մոուրինյոն: