211652_close_icon
views-count4696 դիտում article-date 12:19 19-09-2018

Մեսին Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց հոլանդական ՊՍՎ-ին: Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին: Արգենտինացին տուգանային հարվածով 31-րդ րոպեին բացեց հաշիվը՝ դառնալով ՉԼ-ի այս խաղարկության առաջին գոլի հեղինակը: 77-րդ րոպեին նա կրկնապատկեց հաշիվը, 87-րդ րոպեին՝ երրորդ գնդակը խփեց: Սա Մեսիի 8-րդ հեթ-տրիկն էր Չեմպիոնների լիգայում: Այսպիսով, նա դարձավ առաջին խաղացողը, որը այս ցուցանիշին հասավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր