2939 դիտում
12:09 13-04-2017
Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը ՄԱԿ ԱԽ-ում
Ռուսաստանը, օգտվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իր իրավունքից, արգելափակել է Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նիստն անցկացվել է երեկ երեկոյան։ Բանաձևը քննարկման էր դրվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։ Այն նախատեսում էր Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ միջադեպերի հետաքննություն, այդ թվում՝ օրեր առաջ Խան-Շեյխուն բնակավայրում, որի ժամանակ մոտ 100 խաղաղ բնակիչ զոհվեց։
Ռուսաստանն իր տարբերակն էր առաջարկել՝ նշելով, որ այն ուղղված է «իրական հետաքննություն անցկացնելուն»։
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
11:59 31-12-2014
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ում Պաղեստինի վերաբերյալ բանաձևի ընդունումը
3509 դիտում
12:15 19-12-2017
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ում Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը
3147 դիտում
11:57 17-07-2016
Եգիպտոսն արգելափակել է Թուրքիայի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը
Այս բաժնից
919 դիտում
23:56 25-01-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը
895 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
835 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ