ՉԼ. Այսօր Մյունխենում կկայանա տիտանների ճակատամարտը և ևս 2 հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանա 1/4 եզրափակիչ փուլի 3 հանդիպում:
Գլխավոր հանդիպումը կկայանա Մյունխենում, որտեղ գերմանական ֆուտբոլի անվիճելի առաջատար Մյունխենի «Բավարիան» ընդունելու է ՉԼ-ի գործող չեմպիոն «Ռեալին»: Երկու թիմն էլ համարվում են մրցաշարի հաղթողի ֆավորիտներ, երկու թիմն էլ այսօր իրենց ազգային առաջնություններում առաջատարներն են, ցուցադրում են բարձրակարգ խաղ: Մեզ սպասվում է տիտանների մրցամարտ, որին յուրահատուկ ինտրիգ է հաղորդելու այն հանգամանքը, որ «Բավարիայի» ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտին հանդիպելու է իր նախկին թիմին:
Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» Մադրիդում կհանդիպի «Ատետիկոյի» հետ և կփորձի իր հեքիաթը շարունակել: Իսկ Դորտմունդում «Բորուսիան» տհաճ միջադեպի պատճառով մեկ օր ուշացումով ի վերջո կընդունի «Մոնակոյին»։
[b]Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպումներ
[/b]
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 20:45
«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 22:45
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 22:45