211652_close_icon

Գոռ Մինասյան. Բաց չեմ թողնի իմ հնարավորությունը

views-count5148 դիտում article-date 17:16 10-04-2017
Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոստացավ, որ չի պատրաստվում հանձնվել վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեի հետ պայքարում. «Լաշա Տալախաձեի հետ պայքարում ես հնարավոր ամեն բան արեցի առաջին տեղի համար: Ավելին չկարողացա: Հրումում մի փոքր չստացվեց, չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք մարզումների ժամանակ ստացվում էին: Իհարկե վրացի ծանրորդը շատ ուժեղ է, բայց ես կշարունակեմ մարզվել եւ բաց չեմ թողնի հնարավորությունս»,-ասաց Գոռ Մինասյանը:

Նմանատիպ նյութեր