211652_close_icon

Սուրբ Զատիկն ուրախության տոն է, թող որ հույսը, հավատն ու սերն առաջնորդեն մեր սրտերը, մտքերն ու գործողությունները․ Արամ Ազատյան

views-count1072 դիտում article-date 18:39 19-04-2025
Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանը շնորհավորական խոսք  է հղել Սուրբ Զատկի տոնի առթիվ (փոխանցվել է փաստաբանների միջոցով)։

«Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է:

Մեծ ավետիս.

«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»

Սիրելի արաբկիրցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում:
Սուրբ Զատիկն ուրախության տոն է: Թող որ հույսը, հավատն ու սերն առաջնորդեն մեր սրտերը, մտքերն ու գործողությունները:

Սիրով ձեր` Արամ Ազատյան»,- նշված է շնորհավորանքում։

Հիշեցնենք, որ Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի համար:

Նմանատիպ նյութեր