211652_close_icon
views-count865 դիտում article-date 18:17 04-07-2026

Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը

ՍԴ-ն մերժեց ընդդիմադիրների դիմումներն ու ուժի մեջ թողեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել միանգամից 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները։ Ավելի ուշ «Նոր ուժը» դադարեցրեց մասնակցությունը։ Պատասխանող կողմը եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համապատասխանողներ՝ ՆԳՆ-ն, դատախազությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն։ Երրորդ կողմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՍԴ-ում լսումները սկսվել են հունիսի 26-ին։

 

Նմանատիպ նյութեր