Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են անցկացվում և անվանափոխության հանրաքվե
Այսօր Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են անցկացվում և անվանափոխության հանրաքվե:
Վրաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ Հարվային Օսիայում անցակացվող ընտրությունը Ռուսաստանի հերթական սադրանքն է: Այս մասին գրում է [url=http://www.bbc.com/russian/news-39544251]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու, գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի նախագահ և «Եդինայա Օսեթիա» կուսակցության ղեկավար Անատոլի Բիբիլովը և հատուկ ծառայությունների աշխատակից Ալան Գագլոևը:
Իսկ հանրաքվեին դրված է Հարավային Օսիան Ալանիա վերանվանելու հարցը:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ն դատապարտել էր այսօրվա ընտրությունները, դրանք համարելով անօրինական, և կրկին աջակցություն հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: