Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են
Հարավային Օսիայում առանց միջադեպերի մեկնարկել են 6-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները, հայտնում է Ինտերֆաքսը, հղում անելով ՀՕՀ ԿԸՀ-ի նախագահ Բել Պլիևին:
Ընտրական տեղամասերը սկսել են աշխատանքը ժամը 08:00-ին: Բացվել է ընդհանուր թվով 74 տեղամասեր, որոնցից 1-ը՝ Մոսկվայում:
Ընտրություններին, որոնք կավարտվեն ժամը 22:00-ին, հետևում են ավելի քան 90 դիտորդ: