211652_close_icon

Սիրիայի կառավարական ուժերը հուլիսին մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել. Die Welt

views-count4878 դիտում article-date 16:34 22-07-2017
Գերմանական հեղինակավոր Die Welt պարբերականը պնդում է, որ Սիրիայի իշխանությունները հուլիս ամսին մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել սեփական ժողովրդի դեմ։ Թերթը վկայակոչում է սիրիական ընդդիմության և արևմտյան հատուկ ծառայությունների իր աղբյուրները։ Այդուհանդերձ, որևէ ապացույց չի ներկայացնում։ Թերթի տվյալներով՝ Գուտայում հուլիսի 11-ին և 14-ին կառավարական ուժերը օգտագործել են գազանման քլոր Այն-Թարմա բնակավայրում, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու, թունավոր նյութեր են կիրառվել ապստամբների դեմ։

Նմանատիպ նյութեր