Հայաստանի լրագրողների հավաքականը շարունակում է հաղթարշավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի լրագրողների հավաքականը դուրս ելավ մինի ֆուտբոլի Հայաստանի 5-րդ առաջնության կիսաեզրափակիչ:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզադաշտում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում լրագրողների հավաքականը չափազանց դրամատիկ և անզիջում պայքարում կարողացավ հաղթել «Սփիրիթի» թիմին` 2:1:
Լրագրողների թիմը կիսաեզրափակիչում` ամենայն հավանականությամբ, կխաղա «Արարատի» հետ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի