211652_close_icon
views-count1516 դիտում article-date 00:29 14-09-2014

Հայաստանի առաջնություն. «Ուլիս»-ը շարունակում է իր հաղթարշավը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում առաջատար «Ուլիս»-ը մրցեց «Միկա»-ի հետ և իր հերթական հաղթանակը տարավ: «Ուլիս»-ի մամլո քարտուղարությունը վերոնշյալ խաղի վերաբերյալ նշում է հետևյալը. «Յուրաքանչյուր հանդիպման ավարտից հետո թիմերի գլխավոր մարզիչները իրենց կարծինքն են հայտնում իրենց թիմի խաղի վերաբերյալ: Բնականաբար շատ մասնագետներ կարևորում են արդյունքը, բայց վրիպումները երբեք չեն անտեսվում, և դրանք շտկելու համար հետևողական աշխատանք է կատարվում: Հաշվետու խաղի առաջին կեսում «ՈՒլիսը» խաղային շոշափելի առավելություն ուներ «Միկայի» նկատմամբ: Գոլային պահեր երկու կողմերն էլ ունեցան, սակայն այս գործոնով էլ մեր առավելությունը նկատելի էր: Ի վերջո մինչև ընդմիջում մերոնց առավելությունը վերածվեց գոլի: Հարձակմանը միացած պաշտպան Էդուարդ Կպոդոն տուգանային հրապարակի մատույցներից շեշտակի հարվածով բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո «ՈՒլիսի» խաղը զգալիորեն փոխվեց: «Միկան» որոշ դրվագներում արդեն լուրջ խնդիրներ էր ստեղծում մեր դարպասին: Բայց մեր թիմի արագ հակագրոհները իրենց դերակատարումն ունեցան խաղի վերջնական հաշվի ձևակերպման մեջ: Նախ Հովհաննես Գոհարյանը կրկնապատկեց «ՈՒլիսի» առավելությունն Էդուարդ Կպոդոյի «մատուցած» գնդակից հետո, ապա Արտակ Ալեքսանյանը իրացրեց 11 մետրանոց հարվածը: Թվաց, որ մենք հերթական խաղում անառիկ ենք պահելու մեր դարպասը: Սակայն հանդիպման վերջին վայրկյաններին Ռադե Դուգալիչը դարձավ ինքնագոլի հեղինակ: Կարևորն այն է, որ «ՈՒլիսը» տոնեց հինգերորդ հաղթանակը վեցերորդ խաղում՝ մնալով անպարտելի: Հաջորդ տուրում «ՈՒլիսը» մրցակցի հետ ուժերն է չափելու «Շիրակի» հետ»:

Նմանատիպ նյութեր