Ռուսաստանը հաջողությամբ թևավոր հրթիռ է փորձարկել
Ռուսաստանին ԶՈՒ-ին պատկանող «Կրասնոդար» 636.3 ստորջրյա նավից թևավոր հրթիռի փորձարկում է կատարվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռի փորձարկումը հաջողությամբ է ավարտվել։ Չի նշվում, սակայն թե որտեղից է արձակվել հրթիռը։
Առաջիկայում ստորջրյա նավը պատրաստվում է զորավարժությունների։ Նրա ամենագլխավոր առավելություններից մեկն այն է, որ բավականին ցածր աղմուկ է հանում շարժվելիս։ Նախատեսված է ստորջրյա նավերի դեմ պայքարելու, հետախուզական գործունեություն ծավալելու համար։