1674 դիտում
18:10 07-04-2017
Այս տոնը Սուրբ Աստվածածնի ավետման խորհուրդն ունենալով՝ բխում է մայր հասկացության սրբացման մեր ազգային զգացումներից ու ընկալումներից. ՀՅԴ
Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել շնորհավորական ուղերձով.
Սիրելի՛ մայրեր, քույրեր
Շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Հազարամյակներով դուք եք եղել մեր ինքնության, ազգային գիտակցության ժառանգականության ապահովման, մեր լինելության հիմնական կրողներն ու պատվարը՝ իբրև հայ ընտանիքի ամրության, ազային արժեքների մնայուն հիմնաքար:
Դուք պատասխանատվությամբ և պատվով եք կրել նոր սերունդների հայեցի կրթման առաքելությունը, Դուք եք պարգեւում իրենց կյանքն անմնացորդ մեր երկրի և ժողովրդի հարատևության զոհասեղանին դնող առյուծ զավակներ: Խոնարհվում ենք Ձեր առջև, հերոսների հերոս մայրեր ու քույրեր:
Հանրային կյանքի բոլոր ոլորտներում ունենալով ինքնադրսևորման հնարավորութուն՝ Դուք նպաստ եք բերում երկրի զարգացմանը, անվտանգության ապահովմանը՝ սահմանելով բարոյական ու համամարդկային չափանիշներ:
Այս տոնը Սուրբ Աստվածածնի ավետման խորհուրդն ունենալով՝ բխում է մայր հասկացության սրբացման մեր ազգային զգացումներից ու ընկալումներից: Հասկացություն, որ արտահայտում է նոր սկզբի, կյանքի հարատևության, բարության ու ջերմության անսահմանությունը:
Դուք ձեր նվիրմամբ, խորաթափանացությամբ ու համարձակությամբ իմաստավորում ու գունազարդում եք մեր կյանքը:
Մաղթում ենք սեր, ներքին ներդաշնակություն, կանացի երջանկություն: Ընտանիքում, անձնական կյանքում և հանրային գործունեության մեջ իբրև կին, իբրև մարդ, իբրև քաղաքացի՝ ամբողջովին իրացված և գնահատված լինելու գոհություն:
[b]Հայ Հեղափոխական Դաշնակցության
Հայաստանի Գերագույն Մարմին
[/b]
Նմանատիպ նյութեր
7911 դիտում
13:40 07-04-2018
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
1920 դիտում
10:01 07-04-2022
Այսօր մայրության և գեղեցկության օրն է. Հայ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է