211652_close_icon
views-count12391 դիտում article-date 01:11 06-04-2017

Իսպանիա. «Բարսելոնայի» հաղթանակն ու Սուարեսի սուպերգոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»: Կատալոնացիները խաղի բոլոր հարցերը լուծեցին 8 րոպեում, այդ ընթացքում երեք անգամ գրավելով մրցակցի դարպասը: Ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ Լիոնել Մեսին դուբլ ձևակերպեց և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 69 միավորով 1-ին տեղում է, 68 միավոր ունի Մադրիդի «Ռեալը», որը երկու հանդիպում պակաս է անցկացրել: [b]Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր [/b]«Բարսելոնա» - «Սևիլիա»՝ 3:0 Լուիս Սուարես, 25, Լիոնել Մեսի, 28, 33
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր