ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստան կայցելի
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստան կայցելի ապրիլի 12-ին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Թիլերսոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր: