ԱՄՆ-ի պետքարտուղարը ապրիլին կայցելի Ռուսաստան
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերոնը ապրիլին կուղևորվի Իտալիա, որտեղից էլ կայցելի Ռուսաստան։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցչին։
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունում հայտնել են, որ Թիլլերսոնը արդեն հանդիպել է Ուկրաինայի ներկայացուցիչներին, իսկ վաղը՝ մարտի 22-ին, նա կհանդիպի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գրեթե բոլոր ԱԳ նախարարների հետ։ Հանդիպումը կայանալու է Պետդեպում։
«Խորհրդատվություններից հետո նա ապրիլին կմեկնի Իտալիա՝ հանդիպելու «Յոթնյակի» երկրների ներկայացուցիչների հետո, իս հետո՝ Ռուսաստան։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը Միացյալ Նահանգները ներկայացնելու է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Թոմ Շեննոնը»,-նշել են պետքարտուղարությունում։