211652_close_icon
views-count32243 դիտում article-date 22:29 11-03-2024

Դուք ապացուցեցիք, որ հավատարիմ եք Հիպոկրատի երդմանը և վաստակել եք մարդ լինելու վեհ կոչումը. մեր 4-ամյա երեխան ձեր շնորհիվ նորից ժպտում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչներ՝ Սուքիասյան ամուսիններն իրենց երախտիքի խոսքն եմ փոխանցում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ս. Փխրիկյանին, բուժող բժիշկ Ալիկ Բաղդասարյանին՝ իրենց 4-ամյա տղային անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Սուքիասյան ամուսինները, որոնց թողնիկը՝ 4-ամյա Կարեն Հովեյանը, տևական ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել նշիկների և քթի հետ կապված, Երևանում մի քանի բժշկական կենտրոններ են դիմել, սակայն նշված բժշկական կենտրոնները պատասխանատվություն չեն վերցրել երեխային վիրահատելու համար։ Վերջերս երեխային հետազոտման նպատակով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բուժանձնակազմը, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, մի քանի օր իրենց հսկողության տակ են պահել երեխային, իսկ օրեր անց կատարել վիրահատություն և այդ ամենը պետպատվերի շրջանակում։

Երեխայի տատն ու պապը և մայրը՝ Նունե Սուքիասյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին.

«Երևանի մի քանի հիվանդանոցներ ենք տարել երեխային, քանի որ շատ ծանր էր նրա վիճակը, ջերմում էր, ախորժակի անկում էր ունենում, այդ հիվանդանոցներում հետազոտեցին ու ասացին որ իրենք չեն համարձակվի վիրահատական միջամտություն անել։ Երեխային տարանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժշկական անձնակազմը՝ բաժնի վարիչից մինչև սանիտար, իսկական մարդկային մոտեցում ցուցաբերեցին։ Հիմա արդեն, շնորհիվ նրանց, երեխայի վիճակը բարելավվել է։

Մի տևական ժամանակ տնային բուժումներ կընդունի ու ամեն ինչ երեխայի մոտ կկարգավորվի, կրկին մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին։ Դուք ձեր գործով ապացուցեցիք, որ և՛ պրոֆեսիոնալ եք, և՛ մարդկային բարձր հատկանիշներով օժտված»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր