Դուբայի նորակառույց երկնաքերում խոշոր հրդեհ է բռնկվել
Դուբայում՝ աշխարհի ամենաբարձր՝ «Բուրջ Խալիֆ» երկնաքերի հարևանությամբ կառոցվող մեկ այլ երկնաքերում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 2-ին, վաղ առավոտյան: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: