Դոնալդ Թրամփին պատկանող Trump Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 8-ին, Նյու Յորքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Tower երկնաքերում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է CNN-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով կա 1 զոհ, ևս 4 հոգի հոսպիտալացվել են:
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել երկնաքերի 50-րդ հարկում, որի բնակարաններից մեկում էլ մահացել է 67-ամյա բնակիչը:
Նախագահի ընտանիքի անդամներն այդ պահին շենքում չեն եղել, հայտնում է աղբյուրը: