Ապրիլի 2-ին եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Ապրիլյան պատերազմում զոհվածների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=3416&y=2017&m=2&d=31]Մայր աթոռի կայքը[/url]:
Մայր Աթոռում Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: