Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Թուրքիայի Գյումյուշխանե նահանգում վթարի է ենթարկվել ադ երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքի ավտոշարասյունը։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Վթարի հետևանքով 5 մարդ է տուժել։ Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցները։
Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշվում է, որ նախարարը մասնակցում էր Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի շուրջ հավաքներին։