211652_close_icon

Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին հրամանագիր է ստորագրել

views-count1932 դիտում article-date 13:08 31-03-2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի վարչությունը։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը¸ Արցախի Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված եւ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։ Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:

Նմանատիպ նյութեր