211652_close_icon
views-count10163 դիտում article-date 14:11 28-07-2017

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի թվիթերյան էջը. «Լուսնահաչ են տալիս»

Թուրքական հաքերային «Ayyıldız Tim» խմբավորումը կոտրել է Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի թիվիթերյան էջը: Հաքերները տեղադրել են տեսանյութ, կատարել են գրառում, ինչպես նաև թողել են իրենց լուսանկարը: Նրանք մասնավորապես, գրել են. «Հիմար թռչունը արտասահման է փախել և դրանով պարծենում է: Այդ թռչունին բռնելու գործը մեզ է մնացել: «Ayyıldız Tim»-ը ողջունում է»: Նիշանյանը այս մասին գրառում է արել Facebook-ի իր էջում՝ հայտնելով, որ թվիթերյան էջը կոտրել են: «Կարծում եմ՝ թվիթերյան էջումս վիրուս կա, այն իմ վերահսկողության տակ չէ»,- գրել է նա և նրանց անվանել լուսնահաչ տվողներ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073475/]հայտնել էինք[/url], որ Նիշանյանը քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում: «Ես քաղաքական ապաստան եմ ստացել Հունաստանում: Արդեն ունեմ կեցության իրավունքի քարտ»,-գրել է նա: Ս. Նիշանյանը նշել է նաև, որ դեռ մի քանի օր առաջ է դիմել Հունաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու համար և հուլիսի 26-ին ստացել է դրական պատասխան: Հիշեցնենք, որ Նիշանյանին թուրքական իշխանությունները ապօրինի շինարարության անհիմն մեղադրանքներ էին ներկայացրել։ Դատարանի կողմից նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, իսկ հուլիսի 14-ին նա դուրս էր եկել բանտից ու այլևս չէր վերադարձել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա լքել է Թուրքիայի տարածքը:

Նմանատիպ նյութեր