Ներկայումս Անգլիայի առաջնության լավագույն խաղացողը Ալեքսիս Սանչեսն է. Պելեգրինի
«Մանչեսթեր Սիթի»-ի չիլիացի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գովասանքի խոսքեր է հղել Չիլիի հավաքականի և «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հասցեին:
«Յուրաքանչյուր խաղի Ալեքսիս Սանչեսը ներդնում է իր ամբողջ ուժերը, ցուցադրելով հիանալի ֆուտբոլ: Նա տարեցտարի բարելավում է իր խաղը: Ես ուրախ եմ իմ հայրենակցի համար: Ներկայումս Անգլիայի առաջնության լավագույն խաղացողը Ալեքսիսն է: Միշտ համոզված եմ եղել, որ նա կդառնա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ: Նախկինում նրան կարելի էր քննադատել ցածր արդյունավետության համար, սակայն վերջին երկու մրցաշրջանների ընթացքում այդ առումով նա ավելացրել է: «Բարսելոնա»-ում անցկացրած ժամանակահատվածը շատ օգտակար եղավ նրա համար»,- ասել է Պելեգրինին: