1403 դիտում
11:17 23-08-2014
24 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը
1990թ.-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։
Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։
Սրանով անկախության հիմքերը ի սկզբանե դրվում էին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, որոնցից երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ.-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա մեկ տարի անց՝ 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախությունը։
1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը և նրան հաջորդած իրավական ակտերը՝ ընդհուպ մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, վկայում են, որ ադրբեջանական դիվանագիտության «գլխավոր խաղաթուղթը» դարձած «տարածքային ամբողջականության սկզբունքը» պարզ խաբեություն է։
Այն իրողությունը, որ ՄԱԿ-ը ճանաչել է նախկին խորհրդային հանրապետությունները՝ իրենց խորհրդային սահմաններով, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի սահմաններով, իրավական առումով ներկայումս գտնվում է ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի կազմում։ Որովհետև 1991թ.-ի սեպտեմբերի 2-ից մինչև Բելովեժյան համաձայնագիրը, իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ն դե յուրե չի եղել Ադրբեջանի կազմում։
1990թ.-ի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագիրը ցույց է տալիս նաև, որ թեև մեր ներկա պետականությունը սկսել է ձևավորվել ԽՍՀՄ կազմում եղած հայկական երկու պետական կազմավորումների հիմքի վրա, բայց դրանցից երկրորդը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ոչ միայն տարանջատվել է Ադրբեջանից, այլև 1989թ. դեկտեմբերի 1-ի և 1990թ. օգոստոսի 23-ի հռչակագրերով նրան իր կազմ ներառելու գործընթացը սկսած Հայաստանից։
Այսպիսով ԼՂՀ-ն իրավական առումով Ադրբեջանի հետ որևէ կապ չունի, իսկ ահա Հայաստանի հետ հռչակել, բայց ժամանակավորապես սառեցրել է միասնական պետության ձևավորման գործընթացը։
1991թ.-ի սեպտեմբերի 2-ից հետո դե յուրե Ադրբեջանի կազմում այլևս գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Շահումյանի շրջանի հետ մեկտեղ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված միութենական հանրապետությունների սահմանների մեջ չի մտնում, և այն ոչ թե «վիճելի տարածք» է, այլ Ադրբեջանից դուրս գտնվող, բայց վերջնականապես չճանաչված պետական կազմավորում, որը դեռևս 1990թ.-ի օգոստոսի 23-ին ցանկություն է հայտնել Հայաստանի հետ կերտել միասնական պետություն։
Նմանատիպ նյութեր
2801 դիտում
12:53 23-08-2020
30 տարի առաջ այս օրը`1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը
2314 դիտում
08:45 23-08-2015
25 տարի առաջ այս օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը
2322 դիտում
09:22 23-08-2021
31 տարի առաջ օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության գործընթաց սկսելու մասին հռչակագիրը
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն